ԳլխավորԼուր

Ադելիա Պետրոսյանը հաղթել է գեղասահքի պատանեկան «Գրան պրիում». տեսանյութ

Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի հայազգի Ադելիա Պետրոսյանը, որը հայկական արմատներ ունի, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում հաղթել է գեղասահքի պատանեկան «Գրան պրիում»։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սոֆյա Սամոդելկինան, որը հաղթել է ազատ ծրագրում: Բրոնզե մեդալ է նվաճել ամերիկուհի Լինդսի Տորնգրենը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ադելիա Պետրոսյանը Կրասնոյարսկում նվաճել էր Ռուսաստանի պատանեկան առաջնության արծաթե մեդալը:

Comment here