ԳլխավորԼուր

Ինչու մինչ օրս Դիանա Գալոյանը ռեկտոր չի նշանակվել. ցույց՝ կառավարության դիմաց

ցույց, կառավարություն, հպտհ

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։

Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու օրենքով ընտրված իրենց ռեկտորը՝ Դիանա Գալոյանը, մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։

Լրագրողների հետ հանդիպմանը բուհի ուսումնական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի փաստացի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն միակ ՊՈԱԿՆ է, որ արդեն 2 տարի ռեկտոր չունի՝ ունենալով մոտ 600 դասախոս եւ գրեթե 6000 ուսանող։

Շեշտվեց, որ ակցիան քաղաքական որեւէ պահանջ չունի։

Կառավարությունում՝ քաղաքացիների բողոքների բաժնում տեղի ունեցած կարճատեւ հանդիպումից քիչ անց ցուցարարները հայտարարեցին, որ վերադառնում են համալսարան եւ կսպասեն իրենց հարցերի պատասխանին, որից հետո կորոշեն իրենց անելիքը։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին՝ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Ռեկտորի պաշտոնում 22 ձայնով ընտրվել է Դիանա Գալոյանը։

 

Comment here