ԳլխավորԼուր

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը

Զավեն Աբրահամյան

Կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը, տեղեկացնում են թատրոնից։

«Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։

Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»,-նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Զավեն Աբրահամյան

Զավեն Աբրահամյանը 72 տարեկան էր։

1994 թ.-ից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ խաղացել է Մայիս («Սեր, մինչ ի մահ»), Կավալեր («Հյուրանոցի տիրուհին»), Միկիչ («Խանումի արարքները»), Ուստա Կարո («Խելահեղ օր»), Հարբած տղամարդ («Տեր, մի թող մեզ անտեր»), Իսայի («Խաթաբալա»), Թովմաս («Ատամնաբույժն արևելյան»), Եզոպոս («Եզոպոս»), Էգյուչիկ («Տասներկուերորդ գիշեր»), Դատապարտյալ («Չարենցի ուղղիչ տունը»), Երաժիշտ («Էսպես մինչև երբ», Տարոն հայրիկ («Գնա մեռի, արի սիրեմ») եւ այլ ներկայացումներում:

Դերասանը 2004 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2005 թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Comment here