ԳլխավորԽճանկարՈւսումնառություն արտերկրում

Աշխարհի ամենատարօրինակ բուհերը

Ներկայացնում ենք աշխարհի ոչ սովորական մի քանի բուհեր։

1. Գորկու անվան գրական ինստիտուտն աշխարհում միակ բուհն է, որտեղ սովորեցնում են բանաստեղծություններ ու վեպեր գրել։ Ինստիտուտում կան պոեզիայի եւ արձակի բաժիններ, ավարտողները ստանում են գրական աշխատակցի մասնագիտություն։

2. Carpigiani Gelato University-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքում է։ Այստեղ շաբաթական 1000 դոլարով սովորեցնում են պաղպաղակ պատրաստել։

3. Ճապոնիայի կիբերհամալսարան (Japan Cyber University) ընդունվում եւ սովորում են միայն համացանցային օնլայն ռեժիմով։ Բուհն ունի 2 ֆակուլտետ՝ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» եւ «Համաշխարհային ժառանգություն»։ Վերջինում ուսումնասիրում են համաշխարհային արժեքների պահպանման հետ կապված հարցեր։ Քառամյա ուսուցումն ավարտողները ստանում են բակալավրի վկայական։

4. Մոգերի եւ հեքիմների գործունեության ուսումնասիրության Նովոսիբիրսկի ինստիտուտ կարող են ընդունվել միայն անսովոր ունակություններ ունեցողները։ Բուհում դասավանդվում են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են «Մոգության հիմունքներ», «Էքստրասենսորիկա», «Վուդուի ծեսերը» եւ այլն։

5. Սանտյագոյի չիլիական համալսարան (Universidad de Santiago deChile)։ 2005-ին բացված այս բուհը միակն է աշխարհում, որտեղ պատրաստում են Չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասնագետներ։

6. Նարոպայի համալսարանը (Naropa University) ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում գտնվող մասնավոր կրթական հաստատություն է, որը հիմնադրվել է 1974 թվականին՝ մեդիտացիայի բուդդայական վարպետ Չոգյամ Տրունգպա Ռինպոչեի կողմից։ Համալսարանում ոչ ավանդակա դասախոսություններն ուղեկցվում են հոգեւոր վարժություններով եւ մեդիտացիայով։

7. Սենթ Ջոնսի կաթոլիկական քոլեջը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1696 թվականին։ Ուսանողներն իրենք են ընտրում, թե ինչ ընթերցեն, իսկ ուսուցիչների եւ դասընկերների հետ զրույցներ են անցկացնում արեւմտյան փիլիսոփայության, գիտության, պատմության, կրոնի եւ այլ թեմաներով։

8. Դիփ Սփրինգսի քոլեջ (Deep Springs College)։ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում 1917-ին հիմնադրված այս կրթօջախում ուսուցումը տեւում է 2 տարի։ Այն գտնվում է կալիֆոռնիական անապատի կենտրոնում եւ ԱՄՆ-ի ամենափոքր բուհն է. ունի ընդամենը 30 ուսանող։ Դիփ Սփրինգսում ուսումնառությունը հիմնված է 3 սկզբունքի վրա՝ կրթություն, աշխատանք եւ ինքնավարություն։ Այստեղ կա ֆերմա եւ անասնապահական ռանչո։ Ուսանողների համար պարտադիր է շաբաթական 20 ժամ ֆիզիկական աշխատանքը։ Ուսանողներն իրենք են կերակուր պատրաստում, խնամում այգին եւ կենդանիներին։ Քոլեջի նպատակն է ամրապնդել համայնքային ոգին եւ կապվածություն ստեղծել անապատային միջավայրի հետ։

9. Համբուրգերի համալսարանը (ԱՄՆ, Իլինոյս) (Hamburger University) մասնաճյուղեր ունի Տոկիոյում, Լոնդոնում, Սիդնեյում, Մյունխենում, Սան-Պաուլոյում, Շանհայում։ Ստեղծվել է 1961 թվականին Իլինոյսում՝ «Մաքդոնալդսի» հիմնադրի կողմից։ Այստեղ ուսանողները ղեկավարման հմտություններ են ձեռք բերում եւ  բարելավում են բիզնեսավարման կարողությունները։


Աշխարհի յուրօրինակ համալսարանական շենքերին կարող եք ծանոթանալ այստեղ, ամենագեղեցիկ համալսարաններին՝ այստեղ։

Comment here