ԳլխավորԼուր

Արցախցիները սոցիալական աջակցության համար կարող են online (առցանց) դիմել

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը, տեղեկացնում են Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից։

Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել  Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված  բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայնքներում։ Անչափասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է:

Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300,000 դրամ։

Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի dimum.ssa.am  կայքէջում՝ նշելով իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, անչափահասի դեպքում՝ ծնողի տվյալներն ու երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։

Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։

Նամակը ստանալուց հետո միայն անձը հաստատող փաստաթղթով քաղաքացին կարող է ներկայանալ «Հայփոստ» կամ «Արցախփոստ» և ստանալ գումարը։

Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։

Comments (3)

  1. Երեխաներիս՝ Տիգրան և Արսեն Վերդյանների դրամական աջակցությունըչեմ ստացել։ Ծննդյան վկայականներ՝ սերիա ԱԲ 275965, ԱԲ 406734։Խնդրում եմ պատասխանել, կլինի՞ գումարը և երբ

  2. Արսեն Ավագյան

    Կինս չի ստացել 300 000֏ ինքը փաստացի գրանցումով Հադրութի շրջանի գյուղ Սարալանջիցա անձնագր AS0230026 սոց քարտ 7521010035 Արմինե Պողոսյան

  3. Ես Սյուզաննա հունանյանս ուզում եմ ձեզ ասել որ չեմ ստացել երեխաիս 300000 ֏ աջակցությունն խնդրում եմ պատասխաննել թե ինչում ե խնդիրը ։
    Մարկ Խաչատրյան Հրայրի

Թողնել պատասխան Արսեն Ավագյան-ի համար