ԳլխավորԼուր

Ամենաքիչ հանգստյան օրերն ունեն ճապոնացի ուսանողները. արձակուրդները՝ արտերկրում

Արձակուրդները՝ արտերկրում

Արձակուրդներ ունեն բացարձակապես բոլոր դպրոցականներն ու ուսանողները ամբողջ աշխարհում: Բայց ժամանակացույցը և հանգստյան օրերի քանակը տարբեր են, ինչպես նաև որ ուսումնական համակարգը։ Երկրների մեծ մասում կիսամյակների միջև արձակուրդները չկան, բայց կան նաև ընդհանուր անխախտ կանոններ, օրինակ հանգստյան օրեր՝ ի պատիվ որոշակի տոների և արձակուրդ՝ քննաշրջանից հետո։

Ամերիկայի Միացյալ Նահանգների դպրոցներում արձակուրդային համակարգը շատ չի տարբերվում մերինից, բայց  կոնկրետ ժամկետները կախված են տվյալ նահանգից, որտեղ գտնվում է համալսարանը և ուսումնական հաստատության տեսակից: Այնուամենայնիվ, տոների պատվին կարճ պարտադիր արձակուրդներ կան ամենուր՝ դա Գոհաբանության օրվա հանգստյան օրն է (նոյեմբերին), Սուրբ Ծննդյան տոները, Զատիկը: Ամենաերկար արձակուրդները, իհարկե, ամռանն են։

Ամերիկացիները արձակուրդներն անցկացնում են ընտանիքների հետ, ավելի հազվադեպ՝ մեկնում ինչ-որ տեղ։ Ուսանողները հաճախ իրենց ազատ ժամանակը ծախսում են որևիցե աշխատանք կատարելու վրա, որպեսզի նոր ուսումնական կիսամյակն առանց փողի չսկսեն։

Իսպանիայում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերին և տևում է մինչև հուլիս: Հիմնական արձակուրդներն են Սուրբ ծնունդը, Զատիկը, ամառայինը։ Արձակուրդների վերաբերյալ բոլոր տվյալները սովորաբար հրապարակվում են ուսումնական հաստատությունների կայքերում. դա արվում է, որպեսզի ընտանիքները կարողանան պլանավորել համատեղ արձակուրդները: Այստեղ տարածված են պրոֆիլային, այդ թվում՝ մարզական ճամբարները։ Այնուամենայնիվ, հագեցած ուսումնական ծրագիրը հաճախ ուսանողներին ստիպում է շատ ժամանակ անցկացնել դասագրքերի վրա նույնիսկ արտադպրոցական ժամերին, որպեսզի հետ չմնան ժամանակացույցից:

Մեծ Բրիտանիայում ուսումնական տարին բաժանված է մի քանի եռամսյակների: Ամենաերկար արձակուրդներն են ամռանը (6 շաբաթ), Սուրբ Ծնունդին ու Զատիկին, միջինները ՝ աշնանն ու գարնանը։ Ուսումնական տարին ամենից շուտ սկսվում է Շոտլանդիայում ՝ արդեն օգոստոսի վերջին։ Մասնավոր ուսումնական հաստատություններում կա պրակտիկա, որը կոչվում է «exeat», երբ ամբողջ անձնակազմը հանգստյան օրերին հեռանում է հաստատությունից: Անգլիական համալսարաններում բավականին խիտ ուսումնական ծրագիր է, և արձակուրդի համար կա տնային առաջադրանքների պրակտիկա, ուստի ուսանողներն իրենց հանգստի ժամանակն անցկացնում են գրադարաններում կամ ընտանիքի հետ:

Ամենակարճ արձակուրդները Ճապոնիայում են. դեռ դպրոցական տարիներից աշակերտները ընտելանում են արձակուրդներին, որոնց ընդհանուր թիվը չի գերազանցում տարվա մեջ 60 օրը։ Ազատ օրերը ուսանողները նախընտրում են անցկացնել հիմնականում ընտանիքների հետ։