ԳլխավորԼուր

Ռոման Ամոյանը բերման է ենթարկվել ԱԺ-ի մոտից (տեսանյութ)

Վաղ առավոտից ոստիկանները շրջափակել են Ազգային ժողովի շենքը, որտեղ քննարկվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը։

Լարված իրավիճակ է ԱԺ-ի հարակից տարածքում։ Նախնական տվյալներով՝ ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացիներ։

Բերման ենթարկվածների մեջ է նաեւ ըմբշամարտիկ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը։

Comments (1)

  1. Lusine Arustamyan

    Ամոթ է, 1000 հոգով վրան էին պարկել 100 անգամ ներ դրոշը բարձրացրած, մեր պատիվը պաշտպանած մարզիկի!!!!

Թողնել պատասխան Lusine Arustamyan-ի համար