ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ամենապահանջված, ամենաթանկ ու ամենաէժան կրթական ծրագրերը ՀՀ բուհերում

2022-23 թթ. ուսումնական տարում ՀՀ մոտ 6 տասնյակից ավելի բուհեր առաջարկում են հարյուրավոր կրթական ծրագրեր՝ տարբեր տարեկան վարձավճարներով։

Ներկայացնում ենք դիմորդների շրջանում ամենապահանջված մասնագիտությունների (բակալավրիատ) տարեկան վարձավճարները տարբեր բուհերում:

Դիմորդների թվով առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ»-ն է՝ տարեկան 1 մլն դրամ վարձավճարով։ Այն նույնքան արժե Երևանի «Գլաձոր» համալսարանում։ Երևանի «Հայբուսակ» համալսարանում 850 հազար է, «Մխիթար Գոշ» հայ- ռուսական միջազգային համալսարանում ու Ավանդական բժշկության համալսարանում՝  800 հազար, Հայկական բժշկական ինստիտուտում ու «Էրեբունի» բժշկական ակադեմիայում՝ 700 հազար դրամ։

Դիմորդների թվով այս տարի երկրորդ տեղում  ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտացումն է, տարեկան վճարը Մայր բուհում՝ 800 հազար դրամ, նույն բուհի Իջևանի մասնաճյուղում՝ 420 հազար դրամ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝  678 հազար, նույն բուհի Գյումրու մասնաճյուղ ում՝ 402 հազար, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում՝ 300 հազար, Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում՝ 350 հազար, Գորիսի պետական համալսարանում՝ 390 հազար, Հայ-Ռուսական համալսարանում՝ 500 հազար, Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում՝ 250 հազար դրամ։

Երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» կրթական ծրագիրն է՝ 600 հազար դրամ, նույն բուհի Գյումրու մասնաճյուղում՝ 450 հազար,  ԵՊՀ-ում այն սովորելն արժե 850 հազար, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ 594 հազար, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ 520 հազար, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում՝ 350 հազար,

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում, Երևանի «Գլաձոր» համալսարանում, Երևանի «Հայբուսակ» համալսարանում՝ 400 հազար, Հայ-Ռուսական համալսարանում՝ 600 հազար, Եվրոպական համալսարանում՝ 582 հազար, նույն բուհի Գյումրու ու Վանաձորի մասնաճյուղերում՝ 384 հազար, Երևանի «Հյուսիսային» համալսարանում՝ 350 հազար, «Մխիթար Գոշ» հայ- ռուսական միջազգային համալսարանում՝ 250 հազար, Եվրասիա միջազգային համալսարանում՝ 460 հազար, Երևանի «Գալիք» համալսարանում՝ 300 հազար դրամ։

Դիմորդների թվով չորրորդ տեղում ԵՊՀ-ի «Իրավագիտություն»-ն է՝ 1 մլն դրամ։ Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում նույն կրթական ծրագրով ուսանելու տարեկան արժեքն է 600 հազար, Գավառի պետական համալսարանում՝ 520 հազար, Հայ-Ռուսական համալսարանում՝ 850 հազար, Եվրոպական համալսարանում՝ 600 հազար, նույն բուհի Գյումրու, Վանաձորի ու Իջևանի մասնաճյուղերում՝ 384 հազար, Երևանի «Գլաձոր» համալսարանում՝ 500 հազար, Երևանի «Հայբուսակ» համալսարանում՝ 450 հազար, նույն բուհի Գյումրու «Շիրակացի» մասնաճյուղում՝ 315 հազար, Երևանի «Հյուսիսային» համալսարանում՝ 400 հազար, «Մխիթար Գոշ» հայ- ռուսական միջազգային համալսարանում, Երևանի «ԱԶՊԱԹ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում,

Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում, Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում, Ա. Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում՝ 250 հազար, «Եվրասիա» միջազգային համալսարանում՝ 480 հազար, Երևանի «Գալիք» համալսարանում՝ 300 հազար, Երևանի «Մենեջմենթ» համալսարանում՝ 200 հազար, «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարանում՝ 220 հազար, Հրազդանի հումանիտար ինստիտուտում՝ 220 հազար, Երևանի գյուղատնտեսական համալսարանում՝ 320 հազար, Գյումրու «Պրոգրես» համալսարանում՝ 220 հազար դրամ։

Հինգերորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»-ն է՝ 600 հազար դրամ տարեկան վարձավճարով (նույն բուհի Գյումրու մասնաճյուղոմ՝ 450 հազար)։ ԵՊՀ-ում այն արժե 850 հազար, նույն բուհի Իջևանի մասնաճյուղում՝ 470 հազար, Գավառի պետական համալսարանում՝ 460 հազար, Հայ-Ռուսական համալսարանում՝ 600 հազար, Եվրոպական համալսարանում՝ 582 հազար, Երևանի «Գլաձոր» համալսարանում՝ 400 հազար, Երևանի «Հայբուսակ» համալսարանում՝ 400 հազար, «Եվրասիա» միջազգային համալսարանում՝ 460 հազար, Ա. Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում՝ 250 հազար, «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարանում՝ 220 հազար, Հրազդանի հումանիտար ինստիտուտում՝ 210 հազար, Երևանի գյուղատնտեսական համալսարանում՝ 320 հազար, Գյումրու «Պրոգրես» համալսարանում՝ 220 հազար դրամ։

Իսկ ընդհանրապես ամենաթանկ կրթական ծրագրերն են ԵՊԲՀ-ի ու Երևանի «Գլաձոր» համալսարանի «Բուժական գործ»-ը, «Ստոմատոլոգիա»-ն, ԵՊՀ-ի «Իրավագիտություն»-ը՝ տարեկան 1 մլն դրամ։

Ամենացածր վարձավճարն ունեն Վարդենիսի մանկավարժական ինստիտուտի « Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Մասնագիտական մանկավարժություն-պատմություն», «Մասնագիտական մանկավարժություն-հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրերը՝ տարեկան 140 հազար դրամ։

Վարձավճարների, տեղերի ու քննությունների մասին առավել մանրամասն՝ այստեղ։