ԳլխավորԼուր

«Դալի և Պիկասո»-ի ցուցադրության ժամկետը երկարաձգվել է

Հաշվի առնելով «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության ահռելի հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Այս մասին տեղեկացնում են պատկերասրահի լրատվական ծառայությունից։

Հայաստանի ազգային պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հավաքածուատեր, «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս Ալեքսանդր Շադրինին:

Աշխատանքային ժամերը ՝ օգոստոսի 25-30-ը, ժամը 11.00-20.30:

Comment here