ԳլխավորԼուր

Էլմիրա Կարապետյանը՝ «Polish Open Kaliber»-ի հաղթող

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության «Polish Open Kaliber» մրցաշարի հաղթող

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող «Polish Open Kaliber»-ի մրցումային վերջին օրը հրաձիգները հանդես եկան անհատական պայքարում, տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցեց 569 միավոր և անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում նա խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող։

Ավելի վաղ Բենիկ Խլղաթյան – Էլմիրա Կարապետյան զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews