ԳլխավորԼուր

ԵՊԲՀ մուտքը` տուրնիկետային անցակետերով

ԵՊԲՀ մուտքը` տուրնիկետային անցակետերով

Երևանի պետական բժշկական համալսարանում փետրվարի 23-ից մուտքը կկազմակերպվի ժամանակակից տուրնիկետային համակարգի միջոցով, հայտնում են բուհից։

«Հարգելի՛ ԵՊԲՀ աշխատակիցներ, ուսանողներ, այցելուներ և հյուրեր, տեղեկացնում ենք, որ փետրվարի 23-ից համալսարանի բոլոր անցակետերում մուտքը կկազմակերպվի ժամանակակից տուրնիկետային համակարգի միջոցով։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում փուլային տարբերակով և միտված է համալսարանի աշխատակիցների, սովորողների անվտանգության բարձրացմանը, հոսքերի արդյունավետ կառավարմանը և կազմակերպչական գործընթացների բարելավմանը։

Բոլոր անցակետերում կաշխատեն համապատասխան աշխատակիցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կտրամադրեն աջակցություն՝ ապահովելով գործընթացի հարթ և անխափան իրականացումը։

Տեղեկացնում ենք այցելուներին, որ իրենց մուտքը համալսարան կիրականացվի կենտրոնական՝ Գմբեթի մասնաշենքի հատվածից»,-նշված է աղորդագրության մեջ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews