ԳլխավորԼուր

Վերաբացվել է ԵՊՀ-ի գրադարանի հիմնանորոգված նախասրահը

Վերաբացվել է ԵՊՀ-ի գրադարանի հիմնանորոգված նախասրահը

Վերաբացվել է Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի հիմնանորոգված նախասրահը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ վերակառուցվել է գրադարանի առաջին հարկի նախասրահը, արդիականացվել է լուսավորության համակարգը, տեղադրվել է ժամանակակից ապակեպատ տանիք, բարելավվել են ենթակառուցվածքները։ Արդյունքում ստեղծվել է նորարարական, ժամանակակից և ոգեշնչող միջավայր՝ նախատեսված ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար։ Նախագիծն իրականացվել է «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, բուհի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

ԵՊՀ գրադարանն այսօր ունի շուրջ 1,5 միլիոն միավոր գրականություն։ Գիտատեխնիկական վերափոխումներին զուգընթաց՝ շարունակաբար համալրվում են գրադարանի ֆոնդերը՝ պետական հատկացումների, գրքափոխանակության, դրամաշնորհների և նվիրատվությունների միջոցով։ Գրադարանը հարստացել է տարբեր բնագավառների արդիական գրականությամբ և արժեքավոր հավաքածուներով, այդ թվում՝ Գալուստ Գյուլբենկյանի (4400 միավոր), Հ. Թաքեսյանի (2800 միավոր), Ա. Սախարովի (1200 միավոր) հավաքածուներով։

ԵՊՀ գիտական գրադարանը Սարգիս և Մարի Իզմիրլյանների անունով է կոչվում 1997 թվականից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Վերաբացվել է ԵՊՀ-ի գրադարանի հիմնանորոգված նախասրահը Վերաբացվել է ԵՊՀ-ի գրադարանի հիմնանորոգված նախասրահը Վերաբացվել է ԵՊՀ-ի գրադարանի հիմնանորոգված նախասրահը Վերաբացվել է ԵՊՀ-ի գրադարանի հիմնանորոգված նախասրահը Վերաբացվել է ԵՊՀ-ի գրադարանի հիմնանորոգված նախասրահը Վերաբացվել է ԵՊՀ-ի գրադարանի հիմնանորոգված նախասրահը Վերաբացվել է ԵՊՀ-ի գրադարանի հիմնանորոգված նախասրահը