ԳլխավորԼուր

Հայաստանի ազգային գրադարանի 10 ամենաընթերցված գեղարվեստական գրքերը նոյեմբերին

Գրքեր՝ Ազգային գրադարանում

Նոյեմբերին մեր ընթերցողները կրկին ընտրել են դասականների, ժամանակակից հեղինակների և խոր զգացմունքներով լեցուն ստեղծագործություններ, հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։

Ահա նոյեմբերի ամենապահանջված 10 գեղարվեստական գրքերը․

Լեոնիդ Ենգիբարյան-«Խոստովանություն. Նովելներ»

Ենգիբարյանի նուրբ ու հեքիաթային նովելները միշտ կարդացվում են մեկ շնչով։ Մարդկային պարզ զգացումները նա դարձնում է փոքրիկ հրաշքներ։

Կամիլ Լըմոնյե — «Տղամարդու սերը»

Սիրո հոգեբանական վիպասացություն՝ լի խոր ներաշխարհով և մարդկային հակասություններով։ Երբեմն սերը կարող է դառնալ նաև փորձություն։

Միխայիլ Բուլգակով — «Վիպակներ և պատմվածքներ»

Բուլգակովին բնորոշ սարկազմը, դրաման ու կախարդական ռեալիզմը միավորված են այս հատորում։ Յուրաքանչյուր պատմություն բացում է մարդկային բնույթի մի նոր շերտ։

Գրքեր

Գի դը Մոպասան-«Սիրելի բարեկամ»

Բարձրատենչ երիտասարդի ճանապարհը դեպի իշխանություն և փառք՝ ցանկացած գնով։ Մոպասանը մերկացնում է հասարակության կուլիսները՝ ցույց տալով մարդկային սարսափելի գայթակղությունները։

Վիկտոր Հյուգո-«Փարիզի Աստվածամոր տաճարը»

Սեր, ողբերգություն և հավերժ պայքար արդարության համար՝ Հյուգոյի մեծագույն գլուխգործոցներից մեկում։ Սրտի ճշմարիտ գեղեցկությունը երբեմն տեսանելի է միայն նրանց, ովքեր տեսնելու աչք ունեն։

Էմիլ Զոլա- «Թերեզ Ռաքեն»

Հոգեբանական դրամա, որտեղ կիրքն ու մեղքը վերածվում են կործանարար ուժերի։ Մարդու ներքին մթնոլորտը երբեմն ավելի ծանր է ցանկացած պատժից։

Խալեդ Հոսեյնի-«Օդապարուկ թռցնողը»

Ցավոտ, բայց անչափ մարդկային պատմություն՝ ընկերության, մեղքի և փրկության մասին։ «Քեզ համար հազար անգամ էլ» -այս միտքը դարձել է մշակութային խորհրդանիշ։

Ագաթա Քրիստի -«Ծռմռված տունը»

Մեկ ընտանիք, մեկ գաղտնիք և Քրիստիին բնորոշ անսպասելի բացահայտումներ։ Ոչ ոք չի համարվում անմեղ, երբ ամեն կողմ խճճված է մութ անցյալով։

Օմար Խայամ-«Քառյակներ»

Խոր փիլիսոփայական մտքեր կյանքի, ժամանակի ու երջանկության մասին։ Խայամը հիշեցնում է՝ «Այս օրվա լույսը մի կորցրու, որովհետև այն միակն է, որ վստահ է»։

Վիլյամ Սարոյան- «Անունս Արամ է»

Մանկության ջերմություն, ընտանեկան պատմություններ և Սարոյանին բնորոշ կյանքի փիլիսոփայություն։ Նա գրում է այնպես, որ ամեն փոքր հիշողություն դառնում է մեծ սեր։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews