ԳլխավորԼուր

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ստեղծել է դիմումների գրանցման էլեկտրոնային հարթակ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստեղծված իրավիճակով պայմանավորված տեղեկատվությունն ամբողջական ստանալու համար ստեղծել է էլեկտրոնային հարցաթերթիկ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը:

«Ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանության կողմից ստեղծվել է էլեկտրոնային հարցաթերթիկ։ Այս օրերին բարձրաձայնվող տարաբնույթ խնդիրներով դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկը՝ պատասխանելով ներառված բոլոր հարցերին։ Հարցաթերթիկի հղումը այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրացնելով հարցաթերթիկը՝ դիմողը համաձայնում է իր կողմից ներկայացված տվյալների մշակմանն ու ստուգմանը դեսպանության կողմից։ Նշվում է նաև, որ էլեկտրոնային հարցաթերթիկը կփոխարինի datacitizen@armem.ru էլ․հասցեի միջոցով դիմում-հայտեր ներկայացնելու անհրաժեշտությանը։

«Միևնույն ժամանակ կրկին նշում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում թռիչքներ դեպի Հայաստան չեն նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք»,- նշում է դեսպանությունը:

Հավելենք, որ usanogh.am-ը որեւէ ցանկություն եւ հնարավորություն չունի որեւէ մեկի անձնական տվյալները հավաքագրելու, ինչպես նաեւ պատասխանատվություն չի կարող կրել դեսպանատան հարցաթերթիկում լրացված տվյալների համար։ Հաղորդագրությունը տարածում ենք՝ մի հարթակ եւս տամադրելու համար նրանց, ովքեր կցանկանան կապ հաստատել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան հետ։

Comments (7)

  1. Barev dzez es Tigrans ekel em Chitayic Hayastan txters dasavorelu @ntaniqs gtnvum e Chitayum unen Rusastani qaxaqaciutyun zaqs chun em bayc erexayi hayrutyuny chanachel em tan kerakroxy es em inchpes karox em hasnel yntaniqis:

  2. Zaven Grigoryan

    Barev dzez kneres es uzumem gnam rusastan es hayastani qaxaqaciem, es xul hamn voch lsumem voch el xosum karoxem meknel rusastan

  3. Բարև Ձեզ, ուզումեմ իմանանամ հիմա գործում է Հայաստանի քաղաքացիու թյունից հրաժարվել և մտնել ռուսաստանի քաղ, մեջ, ընտանիքում ես ,ամուսինս և տղասենք, նրանք Մոսկվայումեն,իսկ ես այս խառը իրավիճակից ելնելով գտնվումեմ Հայաստանում, խնդրումեմ պատասխանեք, կանխավ հայտնունեմ շնորհակալություն

  4. Բարեւ Ձեզ։ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելիս արդեն պարտադիր չէ այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելը։
    https://armeniasputnik.am/society/20200207/21976084/rd-qaxaqaciutyun-hnaravor-klini-stanal-aranc-haykakan-andnzagric-hrajarvelu.html
    Սակայն բոլոր դեպքերում, անակնկալներից խուսափելու համար, մտեք ՌԴ արտգործնախարարության կայք ու ծանոթացեք քաղաքացիություն ստանալու մանրամասներին։ Կամ զանգահարեք ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն կամ հյուպատոսարան։

  5. Թեհմինե

    Բարև ձեզ ամուսնուս Մոսկվա մուտք գործելու իրավունքը 3 տարով փակելեն պատճառը չգիտենք, որ իւնդրեմ կոգնեք հասկանանք ինչ անել վերականգնելու համար։

  6. Barev dzez indz karoxeq ognel 2018t shtrafen are pasprtis vaveracman pechati hamar 2000rubli himi uzumem mucel bayc chgitem vortex u vonc ogneq haskanam shnorhakalutyun

  7. Barev dzez indz karoxeq ognel 2018t shtrafen are pasprtis vaveracman pechati hamar 2000rubli himi uzumem mucel bayc chgitem vortex u vonc ogneq haskanam shnorhakalutyun

Թողնել պատասխան Hakob-ի համար