ԳլխավորՄի կտոր գիրք

Ժան-Ժակ Ռուսո. «Էմիլ կամ դաստիարակության մասին»- 2

Այսօր ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մանկավարժ, կոմպոզիտոր և գրող Ժան-Ժակ Ռուսոյի (28.06.1712-2.07.1778) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատվածներ նրա «Էմիլ կամ դաստիարակության մասին» ստեղծագործությունից։

***

Թեեւ ամոթխածությունը բնական է մարդկային ցեղի համար, սակայն բնականից երեխաներն այդ չունեն։ Ամոթը ծնվում է միայն վատի հետ ծանոթացմամբ. եւ երեխաները, որ չունեն ու չպետք է ունենան վատի գաղափարը, ինչպե՞ս կարող են ունենալ ամոթի զգացումը, որը նրա հետեւանքն է։ Նրանց ամոթի ու պատվի դասեր տալ նշանակում է սովորեցնել, թե կան պատշաճ ու անպատշաճ բաներ, տալ մի գաղտնի ցանկություն՝ ճանաչելու այդ վերջինները։

***

Ես փորձով գիտեմ, որ եթե երեխան առողջ է, նրան կարելի է ուզածդ ժամին քնեցնել եւ արթնացնել։ Երբ երեխան պառկած է ու իր շատախոսությամբ ձանձրացնում է դայակին, վերջինս երեխային ասում է. «Քնի’ր», այնպես, ինչպես նրա հիվանդ ժամանակ եղած ժամանակ պիտի ասեր.  «Առողջացի’ր»։ Նրան քնեցնելու ամենաճիշտ միջոցը հենց նրան ձանձրացնելն է։ Այնքան խոսեցե’ք, որ նա ստիպված լինի լռել, ու շուտով կքնի։ Խրատներն անօգուտ չեն անցնում, ավելի լավ է նրա գլխին քարոզ կարդալ, քան թե օրորել։ Սակայն այս թմրեցուցիչը լավ է գիշերը օգտագործել. զգուշացե’ք այն ցերեկը գործադրելուց։

***

«Իմ որդին արհեստ սովորի~, իմ որդին արհեստավոր լինի~։ Պարո’ն, մտածո՞ւմ եք, թե ինչ եք ասում»։ Ես ձեզնից լավ եմ մտածել, տիկի’ն, դուք ցանկանում եք նրան դարձնել միայն լորդ, մարքիզ, իշխան, մի օր էլ՝ գուցե ոչնչությունից էլ պակաս մի բան. իսկ ես ցանկանում եմ նրան օժտել այնպիսի մի կոչումով, որը չի կարող երբեք կորցնել եւ որը նրան պատիվ կբերի բոլոր ժամանակներում. ցանկանում եմ նրան բարձրացնել մարդու աստիճանին։ Ինչ էլ որ ասեք, որպես այդպիսին նա իրեն հավասարներ սակավ կունենա, քան այն դիրքում, ինչ դուք կտաք նրան։

Տառն սպանում է, իսկ ոգին՝ ապրեցնում։ Արհեստը պետք է սովորել ոչ թե արհեստ գիտենալու, այլ արհեստն արհամարհող նախապաշարումները հաղթահարելու համար։ Դուք երբեք ստիպված չեք աշխատել ապրուստ հայթայթելու նպատակով։ Է’հ, ինչ արած, ավելի վատ ձեզ համար։

***

Պե՞տք է արդյոք վաղօրոք երեխաներին տեղեկություն տալ նրանց հետաքրքրության առարկաների մասին, թե խաբել թեթեւ ստերով։ Ես կարծում եմ, որ ո’չ մեկը պետք է անել, ո’չ մյուսը։ Նախ եւ առաջ, այդ հետաքրքրությունը նրանց մեջ չի զարթնի, եթե դուք առիթ չտաք։ Պետք է, ուրեմն, այնպես անել, որ այդ հարցերում հետաքրքրասեր չլինեն։ Երկրորդ, այն հարցերը, որ ստիպված չենք լուծել, մեզնից չեն էլ պահանջի խաբել նրան, ով տալիս է այդ հարցերը. ավելի լավ է նրան լռեցնել, քան թե պատասխանել ստելով։ Այս օրենքը բնավ չի զարմացնի երեխային, եթե ժամանակին նրան սովորեցրել եք դրան հպատակվել անկարեւոր հարցերում։ Իսկ եթե որոշում եք պատասխանել, պատասխանեցե’ք չափազանց պարզ, առանց խորհրդավորության, առանց շփոթվելու, առանց ժպտալու։ Նվազ վտանգավոր է երեխայի հետաքրքրությունը բավարարելը, քան թե այն գրգռելը։

Թո’ղ ձեր պատասխանները լինեն միշտ լուրջ, կարճ, վճռական ու առանց տատանումի։ Կարիք չեմ զգում ավելացնելու, որ դրանք պետք է ճշմարտացի լինեն։ Չի կարելի երեխաներին սովորեցնել, թե վտանգավոր է ստել մարդկանց, չզգալով մարդկանց կողմից երեխաներին ստելու է’լ ավելի մեծ վտանգը։ Երեխային ուսուցչի ասած որեւէ սուտը, որը բացահայտվում է հետագայում, վերջնականապես կարող է կործանել դաստիարակության ամբողջ արդյունքը։

Comments (63)

  1. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  2. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  3. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  4. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  5. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  6. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  7. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  8. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  9. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  10. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  11. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  12. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  13. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  14. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  15. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  16. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  17. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  18. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  19. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  20. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  21. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  22. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  23. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  24. […] բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  25. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  26. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  27. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  28. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  29. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  30. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  31. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  32. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  33. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  34. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  35. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  36. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  37. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  38. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  39. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  40. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  41. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  42. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  43. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  44. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  45. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  46. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  47. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  48. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  49. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  50. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  51. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  52. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  53. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  54. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  55. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  56. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  57. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  58. […] տեսակետը դաստիարակության մասին։բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  59. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  60. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  61. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

  62. […] Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի […]

Comment here