Հայաստանն առաջին անգամ մեդալ է նվաճել կարատեի աշխարհի մեծահասակների առաջնությունում։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի 27-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Սուրեն Հարությունյանը 75 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր՝ 2-0 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սքոթ Թոմասի նկատմամբ:
Նշենք, որ 2025 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին երկու մարզիկ՝ Սուրեն Հարությունյանը (75 կգ) և Գոռ Ներսիսյանը (84 կգ)։





