ԳլխավորԼուր

Ավարտվել է «ՀՊՏՀ-ն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթը

Ավարտվել է «ՀՊՏՀ-ն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթը, հայտնում են ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Մրցույթի հաղթողները երեքն են (որոնց լուսանկարներն ամենամեծ թվով հավանումների (լայքերի) են արժանացել բուհի ֆեյսբուքյան էջում՝ նոյեմբերի 28-ի, ժամը 17․30-ի դրությամբ)։

Եվ այսպես, հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մասնագիտության մագիստրանտ Հասմիկ Ֆռանգյանի լուսանկարը (501 հավանում): Երկրորդ հորիզոնականում «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Մաթևոսյանի լուսանկարն է (457 հավանում), երրորդում՝ «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ելենա Բախշյանի լուսանկարը (405 հավանում)։

Ըստ հավանումների լավագույնը ճանաչված լուսանկարների հեղինակներին շնորհավորել ու մրցանակներ է հանձնել ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանը։ Առաջին մրցանակակրի համար բաժինն անակնկալ է պատրաստել․ մրցույթի մասնակից Հասմիկ Ֆռանգյանի լուսանկարը վաղվանից կտեղադրվի բուհի ֆեյսբուքյան էջում՝ որպես հետնանկար։

Հասմիկ Ֆռանգյանի հեղինակած լուսանկարը
Հասմիկ Ֆռանգյանի հեղինակած լուսանկարը