ԳլխավորԼուր

«Яркий Мир-2021». փառատոն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

Ռուսաստանի Դաշնության «Զարգացում» մշակութային նախագծերի կենտրոնը 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը կազմակերպում է «Яркий Мир-2021» միջազգային փառատոնը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒերեխաների համար:

Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել և զարգացնել ԿԱՊԿՈՒ երեխաների տաղանդը, բարեկամություն հաստատել նրանց միջև, խրախուսել երեխաներին՝ համագործակցելու և ընկերանալու հասակակիցների հետ, բացահայտել մանկավարժի և ծնողների հաջող փորձը, ոգեշնչել նրանց:

Փառատոնին հրավիրվում են մասնակցելու՝

• 5-18 տարիքային խմբի ԿԱՊԿՈՒ երեխաները,
• նրանց հետ աշխատող մանկավարժները,
• նրանց ընկերները, ներառական կրթություն իրականացնող թիմերը,
• ծնողները:

Փառատոնի մասնակիցները կարող են ներկայացնել տեսանյութեր, նկարներ, լուսանկարներ, ձեռագործ իրեր, շարադրություններ:

Յուրաքանչյուր աշխատանք կհրապարակվի մրցույթի կայքում՝ https://vk.com/pedagogika_talanta:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ` այցելելով փառատոնի կայք՝ https://pedagogika-talanta.ru/yarki_mir_2021:

Comment here