ԳլխավորԼուր

4 օրով վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը

Ուրախ ենք տեղեկացնել, որ վաղը՝ օգոստոսի 20-ին, Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, հայտնում են Ազգային պատկերասրահից։

«Այն դիտելու հնարավորություն կունենաք ընդամենը 4 օր:

Հաշվի առնելով ցուցահանդեսի հանդեպ մեծ հետաքրքրությունը, պատկերասրահի այցելության ժամերը կսահմանվեն 11.00-20.30:

Ցուցահանդեսի տոմսեր կարող եք ձեռք բերել Ազգային պատկերասրահի տոմսարկղից և TOMSER.AM կայքից: Նախքան արտակարգ դրությունը ձեռք բերած տոմսերը ուժի մեջ են:

Էքսկուրսիաների և կրթական ծրագրերի մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 56 74 72 հեռախոսահամարով (առավելագույնը՝ 10 հոգի):

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում»։

Comment here