ԳլխավորԼուր

Հայաստանում դպրոցների ուսուցիչների մոտ 1.5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, 300 հոգի ինքնամեկուսացվել է

Ուսուցիչը՝ դասասենյակում՝ համավարակի օրերին (Ռուսաստան)

Հայաստանում կորոնավիրուսի թեստավորում անցած դպրոցների ուսուցիչների մոտ 1.5 տոկոսի պատասխանները դրական էին: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Մոտ 300 ուսուցիչ այս պահին ինքնամեկուսացված է՝ կորոնավիրուսային վարակի դրական թեստ ստանալուց հետո:

Դպրոցական անձնակազմի թեստավորման գործընթացը սկսվել է սեպտեմբերի 7-ից, եւ ուսուցիչների եւ այլ աշխատակիցների մոտ կեսն արդեն թեստավորվել է:

Comment here