Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանն (UCLA) առաջարկում է հայոց լեզվի ամառային դասընթացներ։
Արևելահայերենի երեք դասընթացները նախատեսված են թե սկսնակների, թե հայկական ժառանգությունն ուսումնասիրողների համար, նշված է UCLA-ի կայքում։
Ամառային ինտենսիվ ձևաչափով առցանց անցկացվող ծրագիրը շեշտը դնում է հաղորդակցության, մշակույթի ընկալման և իրական կյանքում լեզվի օգտագործման վրա:
Նախատեսված է թե հայերենին չտիրապետող ուսանողների, թե նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել բանավոր խոսքի և գրագիտության հմտություններն ու հետաքրքրված են հայոց լեզվով և մշակույթով։
Դիմել կարող են ուսանողներն ու ավագ դպրոցների աշակերտները։
Ծրագրի մեկնարկը՝ հունիսի 22-ին, ավարտը՝ օգոստոսի 21-ին։
Մանրամասները՝ այստեղ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



