ԳլխավորԼուր

Ucom-ը 300 թափուր աշխատատեղ ունի

Ucom ընկերության բնականոն աշխատանքը, մայիսի 14-ի դրությամբ, ապահովում է 1160 աշխատակից, որոնք, ի լրումն իրենց պարտականությունների, ժամանակավորապես ստանձնել են աշխատանքից ազատված գործընկերների գործառույթները։ Ինչպես տեղեկացնում են Ucom ընկերությունից, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է տարբեր մասնագիտացում ունեցող 520 աշխատակից, նրանցից շատերի հետընդունման գործընթացը դեռ շարունակվում է։

«Նախապատվությունը տալով ներքին ռեսուրսին և ապավինելով Ucom-ի աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությանը՝ բազմաթիվ բաժինների ղեկավարների, ավագ մասնագետների, համակարգողների պաշտոններում աշխատանքը վստահել ենք հենց առկա աշխատակիցներին՝ իրականացնելով ներքին առաջխաղացում։ Բացի այդ, թափուր աշխատատեղերի համալրման համար օրական առնվազն 25 հոգի հարցազրույց են անցնում մարդկային ռեսուրսների կառավարման տնօրինության հետ։ Բիզնես գործընթացների օպտիմալացման արդյունքում անհրաժեշտություն ունենք ներգրավելու ևս 300 մասնագետ», — նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ucom-ն աշխատանքային հայտարարություններ է տեղադրում մասնագիտացված կայքերում և շարունակում է ինքնակենսագրականներ ընդունել career@ucom.am էլեկտրոնային փոստի հասցեով։

Comments (4)

  1. Դիմում եմ հաճախորդների սպասարկման աշխատակցի աշխատանքի համար։

  2. Արցախից եմ՝ աշխատանք եմ փնտրում ունեմ 11 տարվա աշխատանքային փորձ, որից 8֊ը բանկում։

  3. Երևանից եմ աշխատանք եմ փնտրում ունեմ 27 տարվա վարորդի փորձ տարբեր մեքենաների

  4. Avartel em VPH

Թողնել պատասխան Ահարոն-ի համար