ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Բուհերի վարկանիշային մրցավազքի թերությունները. The Washington post

Իմ համալսարանն արդեն 11 տարի շարունակ գլխավորում է U.S. News & World Report rankings-ը։ Հաշվի առնելով Փրինսթոնի հաջողությունը, դուք կարող եք մտածել, որ ես այդ ցանկի երկրպագուն եմ։

Բայց դա այդպես չէ։ Ես վստահ եմ, որ վարկանիշային խաղն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ ու որոշ չափով անմիտ կախվածություն է, որը վնաս է հասցնում, երբ  քոլեջները, ծնողները կամ ուսանողները դրան չափից շատ լուրջ են վերաբերվում։

Վարկանիշային մրցախաղ

Ինձ ճիշտ հասկացեք։ Ես հպարտանում եմ Փրինսթոնի դասավանդմամբ ու հետազոտություններով, ինձ հաճելի է տեսնել մեր որակի ճանաչումը։

Սակայն վարկանիշը՝ դա քոլեջների ու համալսարանների՝ մոլորության մեջ գցող գնահատման միջոց է։ Կան բազմաթիվ հիանալի վայրեր, որտեղ կարելի է կրթություն ստանալ։ Սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը։

Օրինակ, Փրինսթոնը, Կոլումբիան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ու Կալիֆոռնիայի համալսարանը ազդեցիկ լավ համալսարաններ են, բայց նրանք ունեն որոշակի ուժեղ կողմեր, կառուցվածքներ ու առաքելություններ։ Նրանցից մեկը որպես «լավագույն» ընտրելու տարօրինակ գաղափարը նույնն է, ինչ կրթական ծրագրերի մրցույթը սպորտային թիմերի մրցույթների նմանությամբ։

Դա նշանակություն չէր ունենա, եթե վարկանիշները հաշվի առնվեին միայն շրջանավարտների պարծենկոտության համար։ Սակայն դիմորդներն ու նրանց ընտանիքները հույսները դնում են վարկանիշների վրա ու բավական ջանքեր են գործադրում, որպեսզի հայտնվեն հեղինակավոր կրթօջախներում։ Արդյունքում բազմաթիվ ուսհաստատություններ ուղղակի պայքարում են վարկանիշային ցանկում վերեւ բարձրանալու համար։

Բարդ, բայց անհրաժեշտ գործողությունների փոխարեն

Այս մրցակցությունն ավերիչ խթանիչներ է առաջացնում։ Օրինակ, որոշ քոլեջներ խուսափում են անել բարդ, բայց արժեքավոր այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ցածր եկամտով, բայց տաղանդավոր ուսանողների ընդունելությոնը։ Այն ուսանողների, որոնք կարող են առաջադիմել համապատասխան աջակցության դեպքում։ Դրա փոխարեն կրթօջախներն ավելի պարզունակ ռազմավարություն են ընտրում, որը ամենայն հավանականությամբ, կբարելավի նրանց դիրքերը վարկանիշային ցանկում։

Այնուամենայնիվ, ուսանողներին ու նրանց ծնողներին ուսհաստատությունն ընտրելու համար հարկավոր է համեմատական տեղեկատվություն։ Բայց եթե վարկանիշները մոլորության մեջ են գցում, ապա ո՞րն է այլընտանքային տարբերակը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Աշխարհի առաջատար բուհերը. 2021

Արդեն բազմաթիվ սերունդների գնորդներ դիմում են Consumer Reports-ին՝ խորհրդատվություն ստանալու համար գործնականում ամեն ինչի մասին, բացառությամբ՝ բարձրագույն կրթության։ Երբ Consumer Reports-ը գնահատում է արտադրանքը, նա հաշվի է առնում բազմաթիվ գործոններից, որպեսզի հավանական գնորդը կատարի իր սեփական ու  մտածված ընտրությունը։

Քոլեջների փորձառու դիմորդները եւս հիմնական մի քանի տվյալների վերաբերյալ տեղեկատվության կարիք ունեն։ Ավարտական ցուցանիշներն ունեն վճռորոշ նշանակություն։ Այն քոլեջները, որոնք սեփական շրջանավարտները չունեն, նման են վատ տեխնիկական սպասարկմամբ ավտոմեքենայի։ Այն գումար արժե, սակայն որեւէ տեղ չի հասցնում։

Էլ ի՞նչ չափանիշներ

Չափանիշներից են նաեւ միջին աշխատավարձը՝ ավարտելուց կարճ ժամանակ անց։ Ավելի գերադասելի է, սակայն, գնահատել շրջանավարտի կարծիքը բուհի կամ այնտեղ ստացած կրթության վերաբերյալ ավարտելուց 10 տարի անց, չնայած այդ տեղեկատվությունը դժվար է հավաքել։

Կան նաեւ այլ չափանիշներ բուհը գնահատելու համար. ուսման զուտ ծախսը, ուսանողների կրթության մեջ ակտիվորեն ներգրավված  ֆակուլտետը, այդ թվում՝ ինքնուրույն աշխատանքները գնահատելու անհատական վերահսկողությամբ եւ ուսումնական գործընթացի կուլտուրան, որը ներառում է ջանասիրաբար սովորող ու իրար սովորեցնող տարբեր ուսանողների։

Շատ լավ կլիներ ունենալ Consumer Reports-ի նման ինչ-որ ծառայություն քոլեջների համար։ Դրա նման ինչ որ բան արդեն կա՝ «Քոլեջների ցուցանիշների համակարգը», որը իր բազմաթիվ առավելություններով հանդերձ՝ թերի է։ Օրինակ՝ տվյալների վրա կենտրոնացած ու դրանով իսկ ոչ գրավիչ ինտերֆեյսը, որոշ կատեգորիաների ոչ ամբողջական լինելը եւ այլն։

Ցանկալի է նաեւ, որ որեւէ ազգային հրատարակություն ունենա համարձակություն պատրաստելու բուհերի ամենամյա, օգտագործողի համար հարմար վերլուծություն՝ սպառողական հաշվետվությունների նմանությամբ, եթե նույնիսկ դա ոչ այնքան գրավիչ է, որքան ֆուտբոլային ոճով  վարկանիշների հավաքագրումը։

Քրիստոֆեր Լ. Այսգրուբեր, Փրինսթոնի համալսարանի նախագահ

The Washington post (թրգմ. usanogh.am-ի)

Comment here