ԳլխավորԿրթություն

Դպրոցներում ավարտական, պետական ավարտական քննությունների և գիտելիքների ստուգման օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. մայիսի 18-ի N 785-Ա/2 հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը:

Աշխատակարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:

4-րդ դասարաններում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`
«Մայրենի» (գրավոր, թեստ) — 22.06.2021 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 25.06.2021 թ.
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և դպրոցում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարաններում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց պատմություն» (բանավոր) — 21.06.2021 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 24.06.2021 թ.
«Գրականություն» (բանավոր) — 28.06.2021 թ.
«Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ) — 30.06.2021 թ.
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) — 03.07.2021 թ.
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) — 05.07.2021 թ.
«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում — հունիսի 21-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար —
քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

9-րդ դասարանում ավարտական, կենտրոնացված ավարտական քննական թեստերի առաջադրանքները կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և հաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից:

12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց լեզու» (գրավոր) — 09.06.2021 թ.
«Հայոց պատմություն» (գրավոր) — 16.06.2021 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր) — 23.06.2021 թ.
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից:

Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր ուսհաստատություն: Կենտրոնացված ավարտական քննությունը կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:

Ե՞րբ կավարտվի ուսումնական տարին. ԿԳՄՍ փոխնախարարը մանրամասնում է

Comments (1)

Թողնել պատասխան Stepan-ի համար