ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ոստիկանության ակադեմիան եւ քոլեջը հայտարարում են ընդունելություն

ՀՀ ոստիկանության ակադեմիան եւ քոլեջը հայտարարում են 2020-2021 թթ. ուսումնական տարվա պետական պատվերների շրջանակներում ընդունելություն։

Ոստիկանության ակադեմիան իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ առկա ուսուցման ձեւով ուսուցում: Ուսման տեւողությունը 4 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:

Ոստիկանության կրթահամալիրի քոլեջն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցման ձեւով ուսուցում: Ուսման տեւողությունը 2 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոններում:

Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում (անվճար): Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ, եւ նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն։

Դիմումների հանձնման, համապատասխան փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Comments (1)

  1. Բարև ձեզ ես Համլետն եմ։
    9-ի բազայով ընդունելություն կա?? Ուզում եմ ուսումս շարունակել Ոստիկանական ակադեմիայում!!!

Թողնել պատասխան Համլետ-ի համար