Լուր

ԱրՊՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Արցախի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։

Հավատարմագրման հանձնաժողովը քննարկել է փորձագետների զեկույցները հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկել դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվել է նաև, թե որքանով են իրատեսական բուհի բարելավման ծրագրերը։

Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Արցախի  պետական համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով:

Comment here