Լուր

Մահացել է Վալենտին Գաֆտը

Վալենտին Գաֆտ

Կյանքի 86-րդ տարում մահացել է կինոյի և թատրոնի ռուս դերասան Վալենտին Գաֆտը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մահվան պատճառ են դարձել ինսուլտի հետևանքները, որը դերասանը տարել է 2019թ. ամռանը:

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վալենտին Գաֆտը ծնվել է 1935թ., Մոսկվայում: 1969թ.-ից խաղացել է «Սովրեմեննիկ» թատրոնում: Արժանացել է ՌԽՖՍՀ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումների և մի շարք պետական պարգևների ու մեդալների:

Առավել սիրված և հայտնի են Գաֆտի կերտած դերերը «Գարաժ», «Վարպետը և Մարգարիտան» և «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմերում:

Comment here