ԳլխավորԼուր

Բեռնատարը և «Gazele»-ը բախվել են. վերջինիս ուղևորը տեղում մահացել է

Մայիսի 6-ին, ժամը 14:27-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը և «Gazele» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է:

Փրկարարները փակել են «Gazele» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Comment here