ԳլխավորԼուր

Տարբեր ԲՈՒՀ-երի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ այցելել են Արդարադատության ակադեմիա

Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները:

Ուսանող իրավաբաններ հյուրընկալելու ավանդույթը Արդարադատության ակադեմիայում ձևավորվել է դեռևս 2016 թվականին. պարբերաբար ուսանողներ են այցելում Ակադեմիա, հանդիպում ռեկտորին, հետաքրքրվում Ակադեմիայի գործունեությամբ:

Այս անգամ ևս ռեկտոր Սերգեյ Առաքելյանը սիրով ընդունել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությունը և հյուրընկալել ապագա իրավաբաններին:

Ռեկտորը ուսանողներին ողջունեց և ներկայացրեց Ակադեմիայի հիմնական գործառույթները, գործունեությունը կարգավորող օրենքը, առանձնահատկությունները, Ակադեմիայի գործունեությանն առնչվող այլ մանրամասներ: Ուսանողներին ցուցադրվեց նաև Ակադեմիայի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:

Ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ էին՝ սկսած ընդունելությունից մինչև ուսումնական գործընթաց, մասնագիտական պատրաստման տևողություն, դասավանդման մեթոդներ և այլն: Ռեկտորը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին և շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի գործունեությամբ հետաքրքրվելու համար՝ միաժամանակ հույս հայտնեց, որ նրանց շարքերում են մեր երկրի ապագա դատավորները, դատախազները, քննիչները:

Ունկնդիրներն Ակադեմիայում էին առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն ստեղծվեց ծանոթանալ շենքային պայմաններին, շրջել լսարաններում, լինել դատական նիստերի դահլիճում, գրադարանում, մարզասրահում, հյուրանոցում:

Comment here