Կառավարությունը ներդրումներ է անում ֆիզիկական արհեստական բանականության և ռոբոտաշինության զարգացման ոլորտում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Յոթամյա ծրագիրը նախատեսում է պետական և մասնավոր միջոցներով շուրջ 4.8 միլիարդ դրամի ներդրում այս ոլորտների հետազոտական կարողությունները զարգացնելու, երիտասարդ գիտնականներին ներգրավելու և միջազգային մրցունակ գիտական միջավայր ձևավորելու համար։
Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ՝ Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) նախաձեռնությամբ ստեղծված ARCS.ai կենտրոնի և Հայկական նորարարության հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

