ԳլխավորԼուր

Հայտնի են ձմեռային զորակոչի ժամկետները

Ձմեռային զորակոչ, 2025 թ. հունվարի 7-8

ՀՀ–ում զորակոչի շրջանակում ԶՈւ համալրման ժամկետ է սահմանվում 2027թ. հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026թ. հունվարի 7–31–ը ներառյալ, քանի որ 2024թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈւ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2025թ. հունվարի 7–31–ը ներառյալ:

Այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews