ԳլխավորԼուր

ԱրՊՀ հանրակացարանը կտրամադրվի Հադրութի շրջանի այն բնակիչներին, ովքեր այժմ կացության խնդիր ունեն

Ի գիտություն ԱրՊՀ հանրակացարանաբնակ ուսանողների

«Սիրելի՛ ուսանողներ, Արցախի Հանրապետության կառավարության որոշման համաձայն ԱրՊՀ հանրակացարանը կտրամադրվի Հադրութի շրջանի այն բնակիչներին, ովքեր ներկայումս կացության խնդիր ունեն»,-տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում (2-3 օրվա ընթացքում) հանրակացարանի սենյակները հանձնել՝ ազատելով բնակվող ուսանողին պատկանող գույքից և իրերից։

«Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այս որոշմանը»,-նշված է գրառման մեջ:

Comment here