ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ում դասերը կշարունակվեն ավանդական եղանակով մինչև հոկտեմբերի 18-ը

Արցախի պետական համալսարան (ԱրՊՀ)

Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի ռեկտորատի նիստ՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Նիստը քննարկել է վերջին օրերին երկրում համավարակի աճի հետ կապված ԱրՊՀ-ում ուսուցման գործընթացի կազմակերպման հարցը և կայացրել որոշում, համաձայն որի՝ պահպանելով համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր սանիտարահիգիենիկ պահանջները՝ ուսումնական գործընթացն ավանդական եղանակով շարունակել մինչև հոկտեմբերի 18-ը:

Հոկտեմբերի 18-ին կրկին կգումարվի ռեկտորատի նիստ, և կկայացվի իրավիճակից բխող որոշում:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարականներ է տվել՝ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու և համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր պայմանները պահպանելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակից ելնելով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։

Comment here