ԳլխավորԼուր

Ավարտվել է «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարը

Ծաղկաձորում ավարտվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնած «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով անցկացված մրցաշարին մասնակցել է 12 երկրների ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ:

Ա խմբում լավագույն արդյունքը գրանցել է Ռուսաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Ալեքսեյ Գոգանովը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Այս խմբում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Տիգրան Պետրոսյանը, որը Սունիլդուտ Լինա Նարայանանի (Հնդկաստան) և Լևան Պանցուլայայի (Վրաստան) հետ վաստակել է 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Բ խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Արգիշտի Պետրոսյանը: Նա վաստակել է 8 միավոր՝ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած Արտակ Ալիխանյանին և Ռուդոլֆ Փաշիկյանին գերազանցելով կես միավորով:

Հավելենք, որ «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է:

Comment here