ԳլխավորԼուր

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆ

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։  Որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող Մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան։

Հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում:

Հոկտեմբերի 23-ին
Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից հեռացվել է Անդրանիկ Օզանյանի նկարը՝ հավաքված հատուկ քարերով։