ԳլխավորԼուր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյան

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճեց մարմնամարզության աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակիչում հավաքելով 15,300 միավոր, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 15,000 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքել է 14.633 միավոր ու դուրս եկել եզրափակիչ, որը կկայանա հոկտեմբերի 25-ին։

Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն այսօր հանդես կգա օղակների վարժության եզրափակիչում։

Մարմնամարզության աշխարհի առաջնությունն ընթանում է Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews