Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նվաճել է Լիվերպուլի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ոսկե մեդալը:
Հայ մարմնամարզիկը 15.050 միավորով լավագույնն էր հենացատկում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆիլիպինցի Կառլոս Յուլան, երրորդ տեղը՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը։
Տեղեկացնենք, որ նախօրեին բրոնզե մեդալ էր նվաճել Հարություն Մերդինյանը։
Լիվերպուլի աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը։