ԳլխավորԼուր

Սերյոժա Բարսեղյանը՝ ծանրամարտի Մ-17 ԵԱ չեմպիոն

Սերյոժա Բարսեղյան

Հայաստանից Սերյոժա Բարսեղյանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում նվաճեց երկամարտի ոսկե մեդալը 67 կգ քաշային կարգում՝ ցույց տալով 278 կգ (131+147) արդյունք։ Նա առաջինն էր նաև պոկում և հրում վարժություններում:

Մ-17 ԵԱ-ում Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը երկամարտում։ Ավելի վաղ Ժորա Գրիգորյանը (61 կգ) նվաճել էր ոսկե, Կառլեն Դավթյանը (49 կգ)՝ բրոնզե մեդալ: