ԳլխավորԼուր

Տոնական քայլերթեր Երևանում՝ Սահմանադրության օրվա առիթով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է։ Երեկոյան Երևանի կենտրոնական մասով քայլերեթեր անցկացվեցին՝ ի պատիվ տոնական օրվա։

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի նախաձեռնած ավանդական տոնական քայլերթը մեկնարկել է Ազատության հրապարակից։ Երթի մասնակիցներն անցել են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ մինչև 22։00–ն տոնական համերգ է լինելու։