ԳլխավորԼուր

ՌԴ սահմանադրական հանրաքվեն կանցկացվի հուլիսի 1-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համառուսական քվեարկությունը 2020-ի հուլիսի 1-ին անցկացնելու ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովայի առաջարկությանը։ Այս մասին նա հայտնել է աշխատանքային խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է «Դոժդը»։

Սկզբնապես սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը պլանավորվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն այն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել էր անորոշ ժամկետով։

 

 

Comment here