ԳլխավորԼուր

Պուտինը ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը,  կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձերի պահպանմամբ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիներին՝ այս օրերի երկրորդ ուղերձի ժամանակ:

Մինչ այդ ՌԴ-ում ոչ աշխատանքային էր հայտարարվել ընթացիկ շաբաթը։

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 3548 է, մահացել է 30 մարդ։

Comment here