ԳլխավորԼուր

Հայաստանը սահմանափակում է Վրաստանի հետ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը

Անցակետ՝ հայ-վրացական սահմանին

ՀՀ ԱԳՆ-ն նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունների սահմանափակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել։։

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների եւ պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչեւ 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը:

Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներին եւ նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին եւ նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»,- ասված է հաղորդակցության մեջ:

Comment here