ԳլխավորԿրթությունՀեռավար կրթությունՈւսումնառություն Հայաստանում

Հեռավար կրթության խնդիրները Հայաստանում

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր դասերը դասասենյակներից տեղափոխվեցին օնլայն տիրույթ: Եթե նախկինում սմարթֆոնները աշակերտներին խանգարում էին դասի վրա կենտրոնանալ, ապա այսօր առանց դրանց պարզապես հնարավոր չէ: Ուսուցիչները ստեղծված իրավիճակում հեռավար դասերը համարում են փրկություն, այսպիսով թույլ չեն տալիս երեխաներին մոռանալ սովորածը, օգտվում են համացանցի ընձեռած այլ հնարավորություններից, սակայն միևնույն է նախընտրում են դասերի անցկացման «ավանդական տարբերակը»: «Արմենպրես»-ի հետ զրուցած աշակերտները կարծես թե ևս «ավանդական տարբերակի» կողմնակիցն էին:

Արտաշատի համար 3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Հրանուշ Վարդանյանը ստեղծված պայմաններում կրթության այս տարերակը համարում է պարզապես փրկություն: Նա հիշում է՝ 1990-ականներին վառարանների մոտ դաս անցկացնելը ավելի դժվար էր, դասերը երբեմն 15-20 րոպե էին տևում կամ ընդհատվում էին:

Պատմության ուսուցչուհին դասերն անցկացնում է հայտնի Zօօm-ով և Viber-ով, հարմարվում է աշակերտների հնարավորություններին: «Չի կարելի պարտադրել մեկ ծրագիր, որ աշակերտը ներգրավվի: Պետք է այնպես անել, որ աշակերտը ներգրավված լինի՝ ըստ իր հնարավորության: Սակայն երեխաները մեծ պատասխանատվությամբ ու սիրով են ներգրավվում»,-նկատեց Վարդանյանը:

Դասապրոցեսին երբեմն խանգարում են միայն տեխնիկական խնդիրները: Ուսուցչուհին նկատեց՝ որոշ ընտանիքներում կապ հաստատելու համար մեկ տեխնիկա կա, իսկ տանը աշակերտները մի քանիսն են, այսպիսով նրանցից մեկն ու մեկը տուժում է:

Նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Հայկ Սայադյանին տնից դաս անելն այնքան էլ դուր չի գալիս, բայց միևնույն ժամանակ հասկանում է՝ անհրաժեշտ է: «Օրինակ իմ հեռախոսի հետ խնդիր է առաջանում, երբեմն ձայները չեմ լսում»,-ասում է նա: Սակայն Հայկն այս ամենում դրական կողմ ևս գտել է. «Տնայիններս անում եմ, երբ ուզում եմ»,-կատակում է:

Առարկաների մի հատվածի առաջադրանքները Հայկը ստանում է Viber-ով, անում դրանք, նկարում և ուղարկում ուսուցչին: Ոգևորությամբ է նշում. «Դասատուն ասում է՝ եթե չեք հասկանում, զանգեք, կպատասխանեմ: Մենք էլ զանգում ենք»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Հեռավար կրթության խնդիրների ու լուծումների մասին ԱՄՆ-ում՝ այստեղ։

Comment here