Հնդկաստանում նկարահանել են, թե ինչպես է առյուծը զբոսնում քաղաքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով UPI-ին։
Գուջարաթ նահանգի բնակավայրերից մեկում առյուծի գիշերային զբոսանքը սոցիալական ցանցում տեղադրել է անտառային ծառայության աշխատակից Սյուզանտա Նանդան, նշելով.
«Սա կորոնավիրուս չէ, որով դուք կարող եք վարակվել ուղեւորության ժամանակ, այն ավելի վտանգավոր է։ Այդ պատճառով մնացեք տանը, եղեք պաշտպանված»,-գրել է նա։
Հավելենք, որ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5356-ի, 160 մարդ մահացել է։
Another night at Ambardi, Gir.
It’s not Corona virus that is searching for u on the roads, something bigger is on the prowl.
Stay home stay safe🙏( credit- Keval Patel) pic.twitter.com/gIzk7sl2EI
— Susanta Nanda IFS (@susantananda3) April 6, 2020
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։