Փորձագետները կանխատեսում են մարդկանց զանգվածային ճարպակալում՝ COVID-19-ի համաճարակի պատճառով հայտարարաված կարանտինի պատճառով, տեղեկացնում է Daily Mail-ը։ Դա պայմանավորված է քիչ շարժունակ կենսակերպով եւ ոչ միշտ առողջ կերակրի չվերահսկվող չափաքանակով։
Սննդաբան Ջենիֆեր Օբերտը Մեծ Բրիտանիայից նշում է, որ այժմ կարանտինում գտնվող մարդիկ 400 կալորիա պակաս են այրում, քան սովորական ժամանակ։ Մեծամասնությունը սթրես է ապրում, որն էլ ավելի շատ է «ստիպում» ուտել։
«Ճարպակալումը սպառնում է բոլորիս, նույնիսկ եթե փորձենք սպորտով զբաղվել կարանտինի պայմաններում»,-կարծում է ֆրանսիացի մարզիչ եւ սննդաբան Ջուլիան Մերսյեն։
Ավելորդ քաշը սպառնում է նաեւ երեխաներին, նշում են մասնագետները, քանի որ ծնողները, զբոսանքների փոխարեն, իրենց երեխաներին քաղցրավենիք կամ այլ վնասակար սնունդ են առաջարկում։
Մասնագետներն այնուամենայնիվ նշում են, որ ավելորդ քաշից կարելի է խուսափել որակյալ սնունդը բալանսավորված ընդունելու եւ պարբերաբար սպորտով զբաղվելու շնորհիվ, որքանով դա հնարավոր է տնային պայմաններում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։