ԳլխավորԼուր

Հայտնի է կորոնավիրուսի դեմ Moderna-ի ստեղծած պատվաստանյութի մեկ չափաքանակի գինը

Ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն է, կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութը մտադիր է վաճառել մեկ չափաքանակը 25-30 դոլարով (ամբողջական կուրսը՝ 50-60 դոլար), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Financial Times (FT)-ին։

Այլ ընկերություններ, որոնք զբաղվում են պատվաստանյութի ստեղծմամբ, մտադիր են անհամեմատ էժան վաճառել իրենց արտադրանքը։ Այսպես, ամերիկյան Pfizer-ը եւ գերմանական BioNTtech-ը մեկ չափաքանակը գնահատում են 19.5 դոլար, իսկ բրիտանա-շվեդական AstraZeneca-ն՝ 3-4 դոլար։

Հուլիսի 27-ին Moderna-ն հայտարարել էր, որ սկսում է փորձնական պատվաստանյութի կիրառման երրորդ փուլը, որին մասնակցելու է շուրջ 30 հազար կամավոր։

 

Comment here