Կառավարությունը հաստատել է ՀՀ բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (լրիվ և մասնակի բեռնվածությամբ) 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։
Պահպանվել են կամընտրական քննությունների հնարավորությունը և դիմորդների՝ միասնական ընդունելության քննությունները երկու անգամ հանձնելու իրավունքը։ Միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը կիրականացվի 2026 թվականի դեկտեմբերի 15-25-ը, իսկ քննությունները կկազմակերպվեն 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։
Հիշեցնենք, որ 2030-2031 ուստարվանից բուհական ընդունելությունը կիրականացվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով սահմանված կարգով, որի ընթացակարգի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն բուհերի կողմից 2027 թվականին։ Մինչ նոր կարգի ուժի մեջ մտնելը՝ կկիրառվեն գործող կարգավորումները։
Մասնագիտությունների և քննությունների ցանկը՝ այստեղ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


