Ո՞ր քաղաքը կդառնա Հայաստանի 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքը՝ որոշում եք դուք, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքները։ Առցանց քվեարկությունն իրականացվում է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ։
Ինչպե՞ս քվեարկել․
- Այցելել քվեարկության առցանց հարթակ
- Ծանոթանալ Հրազդան և Վաղարշապատ քաղաքների ներկայացրած հայտերին
- Լրացնել պահանջվող տվյալները
- Հաստատել քվեարկությունը՝ SMS հաղորդագրությամբ ստացված կոդի միջոցով
Կարևոր է հիշել՝ յուրաքանչյուր մասնակից կարող է քվեարկել միայն մեկ անգամ՝ ընտրելով մեկ համայնք։
Հաղթողը կորոշվի փորձագիտական գնահատման և էլեկտրոնային քվեարկության արդյունքների համադրմամբ։
Քվեարկությանը մասնակցելով՝ հնարավորություն ունեք աջակցելու ձեր նախընտրած քաղաքին և նպաստելու այնտեղ երիտասարդական միջավայրի զարգացմանը, երիտասարդների մասնակցության ընդլայնմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։
Հիշեցնենք՝ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


