«Մարդկային» (human). հենց այս ածականն է Քեմբրիջի բառարանը անվանել 2026 թվականի բառ։ Ընտրությունը բացատրել են արհեստական ինտելեկտի սրընթաց զարգացմամբ։
Բառարանը կազմողների կարծիքով՝ նեյրոցանցերի տարածման ֆոնին գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում տարբերությունը
մարդու ստեղծածի և արհեստական ինտելեկտի արածի միջև։
«Ամբողջ պատմության ընթացքում «մարդկային» ածականն օգտագործվել է մարդուն բնորոշ հատկանիշներն ընդգծելու համար՝ ի հակադրություն կենդանիների և աստվածների (իսկ վերջերս` նաև մեքենաների)», – նշվում է բառարանի կայքում։
Լեզվական տվյալների, ինտերնետային միտումների և որոնման հարցումների վերլուծությունը հաստատել է, որ 2026 թվականը դարձել է մարդկանց սպառած բովանդակության մեջ մարդկային գործոնը վերստին արժևորելու տարի։
2025 թվականին բառարանի վարկածով տարվա բառ էր դարձել «պարասոցիալական» ածականը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



