Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Շնորհավորում ենք Վահեին, ինչպես նաև նրա մարզչին՝ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանին, այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում ենք նորանոր հաղթանակներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունն անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում նոյեմբերի 3-ից 12-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


